Հայտարարություն
Իմ հարցազրույցներից հետո, բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իմ արտահայտած տեսակետների հետ, դա իրենց իրավունքն է:
Բայց, ովքեր համացանցում իմ հասցեին վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ են գրում ու կարծում են, որ գրեցին և անցավ գնաց, չարաչար սխալվում են։ Ես նրանց տվյալները գրանցել եմ ու վաղ թե ուշ գտնելու եմ և ինքնադատաստանի եմ ենթարկելու: Եթե նրանք տղամարդ են և ինձ ճանաչում են, թող փորձեն հանդիպել ինձ և իրենց ասելիքը առերես ասել: Նրանք այնքան են տղամարդ, որքան իրենց առաջնորդ Նիկոլը, ով կզած է Էրդողանի ու Ալիևի առաջ:
Իսկ եթե նրանք այսպես կոչված ֆեյքեր են, ուրիշի անունով են հանդես գալիս, ապա ենթադրվում է, որ նրանք վախկոտ նապաստակներ են։
Իմ և իմ զինակից ու գաղափարակից ընկերների պայքարը նիկոլական ապազգային, դավաճան ու թրքամետ իշխանության դեմ է:
Հարկ եմ համարում արձանագրել, որ որևէ իշխանություն հավերժ չէ և շուտով, գործող ապազգային վարչախումբը հեռացվելու է ու Հայաստանում ձևավորվելու է նոր՝ ազգային իշխանություն։ Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք Հայաստանի իշխանությունը, իրականացնելու է մեր ժողովրդի նպատակերն հետապնդող, մեր ազգային շահերից բխող՝ արտաքին և ներքին քաղաքականություն։
Հայաստանում հաստատվելու է իրական արդարադատություն, օրենքի գերակայություն, քաղաքացիների իրավահավասարություն և ազատ են արձակվելու գործող իշխանության քաղաքական պատվերով ու շինծու մեղադրանքներով, ապօրինաբար կալանավորված մեր բոլոր հայրենակիցները։
Իսկ մեր ժողովրդին ու մեր պետությանը պարտության մատնած և դավաճանաբար Արրցախն Ադրբեջանին հանձնած ու Հայոց Ցեղասպանությունն ուրացող՝ Նիկոլ Փաշինյանը ու նրա գաղափարակից պաշտոնյաները, Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դատապարտվելու և ցմահ ազատազրկվելու են։
Այսքանը ի գիտություն նիկոլապաշտների, նիկոլական ֆեյքերի ու գործող ապազգային իշխանության կողմնակիցների։
Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ նիկոլականներ և նիկոլապաշտներ, եթե իրոք տղամարդ եք և բան ունեք ինձ ասելու, եկեք հանդիպենք և ձեր ասելիքը փորձեք ասել ինձ, այլ ոչ թե ձեր կանանց փեշերի տակ թաքնված՝ հեռվից հայհոյանքներ գրեք։
Ես սպասում եմ ձեզ ողորմելի, նյութապաշտ և անհայրենիք նիկոլապաշտներ, եթե իրականում տղամարդ եք և համարձակություն ունեք, եկեք ինձ հետ հանդիպեք։
Ալբերտ ԲԱԶԵՅԱՆ
Պահեստազորի գնդապետ,
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐ» ռազմաքաղաքական միավորման ղեկավար